Ախալքալաքի Կոթելիա գյուղի բնակիչներն արդեն երկու օր է փնտրում են երեք երիտասարդների: Նրանցից երկուսը տեղացի են, մեկը` Թբիլիսիից: Հարազատների խոսքերով, նրանք պատրաստվում էին Թբիլիսիից վերադառնալ կարճ ճանապարհով՝ անտառով, և վերջին անգամ երիտասարդներին տեսել են Թեձամի կիրճի մուտքի մոտ:
«Նրանք գալիս էին Թբիլիսիից, շրջվել են դեպի Խարելի և գալիս էին Թեձամի կիրճով, այնտեղ միայն անտառային ճանապարհներ են, նրանք ջիպով են, նրանց հեռախոսներն անջատված են և մենք չենք կարող կապվել», – ասաց երիտասարդներից մեկի հարազատը:
Նրա խոսքով, դեպքի մասին երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 23:00-ի սահմաններում, տեղկացվել է փրկարար ծառայությանն ու ՆԳՆ-ին:
«Վերջին անգամ տեսախցիկները նրանց նկարել են ժամը 16:00-ին, Լեվիտանաի մոտակայքում: Այդ ժամանակվանից հետքը կորել է: Կիրճում կապը չի բռնում, նրանք երեկ պետք է վերադառնային, ուստի վախենում ենք, որ խնդիրներ են ունեցել», – ասում է կորածի մեկ այլ հարազատ:
Ընտանիքի անդամները ասում են, որ երիտասարդներին որոնում է փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու ընկերները, բայց դա բավարար չէ. «Մենք որոնման համար պահանջում են օգտագործել ուղղաթիռ, նրանց շտապ օգնություն է պետք»:
Նյութը՝ sknews.ge -ից