Ախալքալաք քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների հիմնովի վերանորոգումը սկսվելու է մոտ օրերս: Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները կիրականացվի “Մունիցիպալ զարգացման հիմնադրամի” ֆինանասական աջակցությամբ:
Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների վերանորոգման հարցն արդեն մի քանի տարի է քննարկվում է և այն լուծում կստանա այս տարի:
Քանի որ երկու մանկապարտեզը միաժամանակ է փակվում, խնդրահարույց է մանկապարեզ հաճախող երեխաների հարցը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երկու մանկապարտեզի միայն այն սաները, որոնց ծնողներն աշխատում են, մանկապարտեզների աշխատողների հետ միասին կտեղափոխվեն թիվ 3 մանկապարտեզ։ Սակայն թիվ 3 մանկապարտեզը չի կարող ընդունել միաժամանակ այդքան երեխա, և քննարկվում է այն հարցը, որ ժամանակավորապես դադարեցնել թիվ 3 մանկապարտեզի այն սաների հաճախումը, ովքեր գալիս են տարբեր գյուղերից։ Շեշտենք, որ այս հարցը պաշտոնապես հաստատված չէ։
Հիմա այս հարցը ակտիվ քննարկվում է բոլոր այն գյուղերում, որտեղից էլ թիվ 3 մանկապարտեզ երեխաներ են հաճախում: Ծնողները դժգոհ են որոշումից և բողոքի ալիք են բարձրացնում:
Թե ինչպիսի ընթացք կունենա վերանորոգման հարցը և ինչպես կլուծվի երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցը, կփոխանցենք մեր ընթերցողին հաջորդիվ: