Ախալքալաքում ինֆորմացիա է տարածվում, որ պարետային ժամը երկարացվելու է, միևնույն ժամանակ ժամը 21:00-ից մինչև 6:00-ի փոխարեն կսկսվի 15:00-ին: Այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, պարետային ժամի նման խստացումների մասին ոչ մի հայտարարություն չկա:
Մի քանի օր առաջ մարդիկ սկսեցին խոսել, որ պարետային ժամը երկարացվելու է և կսկսվի 15:00-ին: Այս մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն այս տեղեկությունը լայնորեն տարածվեց քաղաքում:
Jnews-ը հայտնում է, որ արտակարգ դրության կարգի նման խստացումներ չկան և դեռ չի քննարկվում:
Պարետային ժամն Ախալքալաքում (Video)
Ինչն է արգելվում արտակարգ դրության ժամանակ…