Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերներն այս տարի չկարողացան վաճառել կարտոֆիլը, որը պահեստներում փչացավ, փտավ ու նետվեց աղբանոց։ Ճիշտ է, կարտոֆիլն աղբավայր նետելը վնասում է շրջակա միջավայրին, քանի որ մեթան է գոյանում, բայց ոչ ոք իրավունք չունի կարտոֆիլն որպես աղբ չընդունել աղբավայր։
Չիրացված ու փչացած կարտոֆիլի պատճառով մունիցիպալիտետում բազմաթիվ կարտոֆիլի աղբանոցներ են գոյացել։ Փտած կարտոֆիլը վնասակար է շրջակա միջավայրի համար, քանի որ արտազատում է մեթան։ Մեթանը հզոր ջերմոցային գազ է և մարդու կողմից առաջացած գլոբալ տաքացման երկրորդ ամենամեծ գործոնն է՝ CO2-ից հետո:
Շրջակա միջավայրի պաշտպանության փորձագետ Լալի Մաչաիձեն կարծում է, որ կարտոֆիլի քայքայման արդյունքում արտազատվող մեթանը շատ վնասակար է շրջակա միջավայրի համար։
«Ֆերմենտացիա է տեղի ունենում, և մեծ քանակությամբ մեթան է արտազատվում: Սրանից ելնելով, ճիշտ է, ընկերություններն իրավունք չունեն հրաժարվել կարտոֆիլն որպես թափոն ընդունել, բայց ավելի լավ է կոմպոստացում կատարվի։ Ավելի լավ կլինի, եթե փտում կատարել, այսինքն՝ փտման գործընթացը կատարել սեփական տնտեսություններում, որպեսզի այն վերածվի բուսահողի (հումուսի), ապա օգտագործել որպես պարարտանյութ»,- ասում է Լալի Մաչաիձեն։
Սակայն, չնայած այս ամենին, փորձագետը նշում է, որ ոչ ոք իրավունք չունի աղբավայրերում կարտոֆիլ չընդունել։