Ավելի քան 5000 տրանսպորտային միջոցի սեփականատեր տուգանվել է արտանետումների սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու համար: Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան՝ խորհրդարանին ներկայացնելով նախարարության 2023 թվականի հաշվետվությունը։
Նրա խոսքով, անցյալ տարի մեքենաներից կատալիզատորների հեռացման վնասակար պրակտիկայի դեմ պայքարելու նպատակով արգելվել է կատալիզատորների արտահանումը երկրից։
«Ավելի քան 5000 տրանսպորտային միջոցների սեփականատերեր տուգանվել են արտանետումների սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու համար: Անցյալ տարի մեքենաներից կատալիզատորների հեռացման վնասակար պրակտիկայի դեմ պայքարելու նպատակով արգելվել է կատալիզատորների արտահանումը երկրից»,- ասել է Օթար Շամուգիան։
Ինչպես նշել է նախարարը, 2023 թվականը հաջող էր նաև օդի որակի մոնիթորինգի ցանցի ընդլայնման առումով։ Գործող մոնիթորինգի ցանցին ավելացվել է 9 նոր կայան, և այսօր արդեն ունենք օդի որակի մոնիթորինգի 18 կայան։ Մինչև 2026 թվականը կայանների թիվը կավելանա մինչև 27, իսկ Վրաստանը կունենա օդի որակի մոնիթորինգի համակարգ, որը լիովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։
Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը: