Վրաստանում անձը հաստատող փաստաթուղթն անվճար տրվում է միայն այն անձանց, ովքեր չունեն կենսաչափական (բիոմետրիկական) անձնագիր: Եթե անձն ունի կենսաչափական անձնագիր և լրացել է ID-ի ժամկետը, ապա նա պետք է վճարի:
Քաղաքացիների անձը հաստատող վկայականների անվճար տրամադրման ակցիան ընթանում է 2019 թվականից և կշարունակվի մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը:
Ակցիայի նպատակն է կատարելագործել ընտրացուցակները, բարելավել գործակալությունների տվյալների բազան և քաղաքացիներին տրամադրել ժամանակակից, հուսալի էլեկտրոնային փաստաթուղթ: