«Համոզված եմ, որ կառավարությունը շատ պայմանագրեր ունի, որոնց համաձայն դեղաչափերի քանակը աստիճանաբար կաճի, և ամռանը կսկսվի զանգվածային պատվաստումը», – այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ճեպազրույցում, որի ընթացքում խոսվել է կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակի Վրաստան ժամանման մասին:
Ըստ նրա՝ «COVAX» կառույցից երաշխավորված է պատվաստանյութի 1 միլիոն 400 հազար դեղաչափ:
«Մեր ծրագրի համաձայն, այս տարի երկրում երկու անգամն էլ պետք է պատվաստվի 700 հազար մարդ: Այսինքն՝ դրա համար մոտավորապես 3 միլիոն 400 հազար դեղաչափ է պահանջվում: Իր որոշակի կորուստներով մենք հաշվարկում ենք 3 միլիոն 900 հազար դեղաչափ, որոնք այս տարի մոբիլիզացվելու են երկրում», – ասել է Գամկղրելիձեն: