Այսօր՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի սակրեբուլոյում տեղի ունեցավ լիագումար նիստ։ Նիսատի օրակարգում քննարկվեց չորս հարց։
Նիստի առաջին հարցը վերաբերում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 30 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելուն։
Երկրորդ հարցը վերաբերվում էր 2024 թվականի I եռամսյակի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվությունն ու գնահատումն էր։
Երրորդ հարցը «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու մասին էր, իսկ չորրորդը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի 2018 թվականի հունվարի 22-ի թիվ 2 «Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի ապարատի կանոնակարգի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին։
Նիստին քննարկվեց նաև քաղաքապետարանի հաստիքային փոփոխությունների հարցը։ Քաղաքապետարանը պարբերաբար ներկայացնում է քաղաքապետարանի տարբեր ծառայությունների մասով հաստիքների փոփոխությունների մասին նախագծերը։ Այս անգամ ներկայացրել է գնումների ծառայությունը։ Ներկայացրին երրորդ կարգավիճակի մասնագետի հաստիք, որը ներկայացվել է փոփոխության։
Քննարկվեց նաև անձնական տվյալների պաշտպանության մասնագետի հաստիքի հարցը։ Այս պահին սակրեբուլոյի նշանակած անձը վերապատրաստում է անցնում։
«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կատարված փոփոխությունների համաձայան՝ Ալաթուման գյուղում արտաքին լուսավորություն կանցկացվի, չնայած որ, սկզբից գյուղացիներն ընտրել էին անասունների համար խմելու ջրի տարածքի վերանորոգում, ինվենտարի ձեռքբերում և գյուղի ներքին ճանապարհների բարեկարգում։
Սակրեբուլոյի լիագումար նիստին քաղաքապետարանը ներկայացրեց կատարված աշխատանքների եռամսյակին հաշվետվությունը։
Ըստ որի ծրագրված աշխատանքների 25 տոկոսը կատարված է՝ եկամտային և ծախսային մասերով։ Կան ոլորտներ, որտեղ 25 տոկոսից ցածր է, դա վերաբերվում է ենթակառուցվածքային աշխատանքներին, քանի որ եղանակային պայմանների պատճառով չեն կատարվում, և հետաձգվում են երկրորդ եռամսյակում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում իրականացնել բյուջեում փոփոխություններ իրականացնել։ Հաշվեկշռից անցումային գումարը կազմում է 1 429 473, 87 լարի։
Քաղաքապետարանի Էկոնոմիկայի զարգացման և սեփականության կառավարության բաժնի 2024 թվականի մայիսի 27-ի #08-1162414938 նամակի համաձայն՝ նախատեսված է 1 171 208, 87 լարի՝
Բարալեթ գյուղի մշակույթի տան և սպորտային տարածքի վերականգնում՝ 75 000 լարի,
Բուռնաշեթ գյուղի ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 10 6130 լարի,
Ալաթուման գյուղի ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 68 372 լարի,
Մեծ Սամսար գյուղի ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 64 329 լարի,
Ղադոլար գյուղում ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 110 777 լարի,
Տուրցխ գյուղում ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 73 583 լարի,
Բեժանո գյուղում ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 94 726 լարի,
Կիրովական գյուղում փոքր ֆուտբոլի հրապարակի վերականգնում՝ 5577,87 լարի,
Ախալքալաքի սպորտ դպրոցի հատակի վերանորոգում՝ 7581 լարի և
Ախալքալաքի Սպորտ համալարիրի վերանորոգում՝ 502 133 լարի։
Փոփոխություններից հետո անցումային գումարը կազմում է՝ 1 032 559, 16 լարի։
Փոփոխությունները հաստատվեցին Սակրեբուլոյի կողմից։