Թբիլիսիում երթուղային տաքսիների երթևեկության սահմանափակումների կապակցությամբ բնակչությունը կարծում է, որ Ախալքալաքից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները նույնպես արգելված են, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ախալքալաք-Թբիլիսի երթուղայինն աշխատում է անխափան ռեժիմով:
Թբիլիսիում երթուղային տաքսիների տեղաշարժի արգելքի պատճառով մարդիկ չեղարկում են իրենց ուղևորությունները կամ տաքսիով են երթևեկում՝ մտածելով, որ միջքաղաքային միկրոավտոբուսները չեն աշխատում:
«Մենք աշխատում ենք սովորական ռեժիմով: Մենք անընդհատ ախտահանում ենք տրանսպորտը: Մեզ խնդրեցին քաղաքապետարանից և մենք անընդհատ մեզ մոտ պահում ենք ախտահանիչ միջոցներ և օգտագործում դրանք: Գյուղեր ուղևորվող երթուղայինները նույնպես ախտահանվել են», – ասում է վարորդ Գրիգորի Ծուրծումիան, հավելելով, որ Թբիլիսի մեկնող իր բոլոր գործընկերներն ախտահանում են մեքենան:
Ուղևորափոխադրումները դեպի Թբիլիսիի շրջաններ չեն չեղարկվել, դա հաստատեցին նաև Թբիլիսիի ավտոկայաններում: Արևմտյան Վրաստանի ուղղությամբ տրանսպորտը մայրաքաղաքից չի գնում յուրաքանչյուր կես կամ մեկ ժամը մեկ, այլ ավելի նվազ հաճախականությամբ: Ախալքալաք, Նինոծմինդա ուղևորափոխադրումներն արգելված և սահմանափակ չեն:
«Օկրիբա» և «Դիդուբե» ավտոկայանից ասացին, որ եթե 5-6 ուղևոր հավաքվում է, երթուղայինը շարժվում է իր ժամանակին: