Կարտիկամ գյուղի բնակիչները դուրս են եկել բողոքի: Նրանք դժգոհ են, որ ծանր բեռնատարներն անցնում են նոր ասֆալտապատ ճանապարհով, որոնք էլ փչացնում են ճանապարհի առաջին շերտը:
Ավելի վաղ «Բավրա-Կարտիկամ» ճանապարհի հատվածում ասֆալտապատվել է առաջին շերտը, և այս պահին աշխատանքներ են տարվում երկրորդ շերտի տեղադրման ուղղությամբ, սակայն, դրա վրայով անցնող բեռնատար մեքենաները խոչընդոտում են աշխատանքներին, ինչպես պնդում են բնակիչները, փչացնում են հենց նոր ասֆալտը:
15 տոննա քաշ ունեցող բեռնատարները պատկանում են «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը: Փոխադրվող բեռի ծանրությունն ավելանում է մեքենայի քաշին` մոտ 30 տոննա, ինչը մեծացնում է ասֆալտի վրա ծանրաբեռնվածությունը: Գյուղացիները պահանջում են, որ բեռնատար մեքենաները գոնե նվազեցնեն փոխադրվող բեռի ծավալը՝ գիտակցելով, որ անհնար է ամբողջությամբ դադարեցնել նրանց շարժումը:
Հիշեցնենք, որ Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել էր 1,048,150 լարի, բայց հաղթողը շահել էր տենդերն ընդհանուր՝ 1,006,224 լարիով: Ասֆալտապատման տենդերը շահել էր «Արալի» ընկերությունը:
Ըստ բնակիչների, այս իրավիճակում շահերի բախում է տեղի ունենում «Արալի» և «ՋավախԱվտոԳզա» ընկերությունների միջև:
Սկսվել է Կարտիկամ գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները
Կարտիկամի և Բավրայի բնակիչները դժգոհ են ասֆալտապատումից
Կարտիկամ գյուղում կամուրջ է կառուցվում
Ցույցի մասնակիցների հետ հանդիպել են քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ովքեր որոշում են կայացրել ժամանակավորապես փակել ճանապարհը, մինչև ընկերությունն ավարտի աշխատանքները:
Այս պահի դրությամբ ճանապարհը փակել են քարերով: Մեքենաները կարող են շրջանցիկ ճանապարհով անցնել՝ Կուլիկամ և Խուլգումո գյուղերով:
Բրատիսլավ Իգիթխանյան