Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ շեմից (բացարձակ աղքատության ցուցանիշ) ցածր բնակչության մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,8%-ով և կազմել 11,8%։
«Վրացստատի» տվյալներով՝ 2023 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը քաղաքային տիպի բնակավայրերում նվազել է 2.9%-ով և կազմել 9.4%, իսկ գյուղական բնակավայրերում այն նվազել է 5.0%-ով և կազմել 15.6%։
«2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, բացարձակ աղքատության մակարդակը նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 16.0% (-4.3 տոկոսային կետ), 18-64 տարեկանում՝ 11.5% (-3.8 տոկոսային կետ), իսկ 65 տարեկան և ավելի տարիքային խմբում ՝ 8,0% (-2,5 տոկոսային կետ)։
Կանանց բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 3.9%-ով և կազմել 11.5%, իսկ տղամարդկանց մոտ այն նվազել է 3.7%-ով և կազմել 12.2%:
2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Ջինիի գործակցի արժեքը ընդհանուր եկամտի և ընդհանուր աղբյուրների համար չի փոխվել և կազմել է համապատասխանաբար 0.36 և 0.37, ընդհանուր սպառողական ծախսերի համար աճել է 0.02-ով և կազմել 0.36, իսկ ընդհանուր ծախսերի համար այն աճել է 0,01-ով և կազմել 0,40»,- ասված է տեղեկատվության մեջ։