Վրաստանը տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 25-րդ տեղը և 41 ազատ երկրների շարքում է։ 2023 թվականի զեկույցն ընդգրկում է 2021 թվականը։ Նախորդ տարվա տվյալների համեմատ Վրաստանը երկու քայլ առաջ է։
Նշենք, որ 2020 թվականի տվյալներով Վրաստանը համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 27-րդ տեղը, իսկ 2019 թվականի տվյալներով՝ 22-րդ։
Ըստ հետազոտության հեղինակների՝ Համաշխարհային տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկելիս հաշվի են առնվել հինգ պարամետր՝ «Կառավարության չափը», օրենսդրական համակարգ և սեփականության իրավունք, արժույթի ուժ, միջազգային առևտրի ազատություն և կանոնակարգեր։
Համաշխարհային տնտեսական ազատության վարկանիշում առաջին տեղում է Սինգապուրը, իսկ վերջինը՝ Վենեսուելան։
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, ապա Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 112-րդ, Թուրքիան՝ 101-րդ, Ռուսաստանը՝ 104-րդ։