Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 80 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը հասել է 12 054-ի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամում Վրաստանում COVID-19 է հաստատվել 5 050 անձի մոտ, ընդհանուր վարակվածների թիվը՝ 845 643 դեպք է: Վերջին 24 ժամում ապաքինվել է 4 214 հիվանդ, ընդհանուր թիվը կազմում է՝ 788 201 մարդ։

Երեկ, նոյեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 954 դեպք, ապաքինվել է 4 477 վարակված, մահացել է 47 մարդ: