Թբիլիսիի քաղաքապետարանը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) համաձայնագիր են ստորագրել Թբիլիսիի ծայրամասում՝ Դիդի Լիլո արվարձանում գտնվող աղբավայրում գազակուտակիչի կառուցման վերաբերյալ:

Գազակուտակիչի կառուցման արժեքը կկազմի 20 մլն եվրո։ Նախագիծը ենթադրում է աղբավայրում հատուկ ենթակառուցվածքի կառուցում, որը թույլ չի տա գազը (մեթան) դուրս գա օդ։ Նախագծի շրջանակներում կփակվեն թափոնների հեռացման խցերը, իսկ մեթանը կհավաքվի արդեն գործող կամ փակ խցերից: Նախագծի համաձայն՝ մեթանը կվերածվի էլեկտրաէներգիայի։

Ենթադրվում է, որ շինարարությունը կսկսվի 2025 թվականին։