Քութայիսի համալսարանային համալիրը հուշագիր ձևակերպել Մյունխենի Տեխնիկական համալսարանի հետ, ըստ որի վերջինս կլինի, որպես խորհրդատու և գործընկեր:
Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, սա շատ կարևոր նախագիծ է, որը պետք է մեծ ազդեցություն ունենա Վրաստանի զարգացմանը:
«Ես ուրախ եմ, որ Վրաստանը դառնում է էլ ավելի հայտնի ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև այստեղ գալիս են ուսանողներ հեռավոր երկրներից, կրթության համար: Քութայիսի համալսարանը աստիճանաբար դառնում է Եվրոպայի կարևորագույն ուսումնական հաստատություններից մեկը: Մենք վստահ ենք, որ սա հաջողված նախագիծ է», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Լուսինե Աստոյան