Վազիանիի IV մեքենայացված գնդի շտաբում, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպումը կայացել է մարտի 9-ին ՆԱՏՕ-Վրաստան նախագծի առկա փաթեթի նախատեսված ուսումնասիրության շրջանակներում, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը:
«JTEC-ը արդեն սկսում է ակտիվորեն գործել: Վերապատրաստման և գնահատումների կենտրոնը կընդունի առաջին կոնտինգենտը (զորախումբ) մայիսին: Մենք դեսպանների հետ քննարկել ենք բոլոր այն վերջնական մանրամասները, որոնք անհրաժեշտ են այս նախագիծը վերջնական վիճակի բերելու և առաջին վարժության մեկնարկի համար: Գործընկեր երկրները մոբիլիզացված և մոտիվացված են: Նրանք աջակցում են այս փաթեթին և վրացական պետության հաջողություններին: Սակայն աջակցությունը երբեք չի բավականացնում և մենք միշտ պահանջում ենք ավելին: Մենք մեր գործընկերների հետ ամեն ինչ արել ենք այս փաթեթի և նախագծի հաջողության համար: ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի շրջանակներում համագործակցությունը պիտի ցույց տա թերահավատներին ու լավատեսներին, որ այս հաջողությունը հիմքեր ունի: Նա կանգնած է ամուր հիմքի վրա և պաշտպանողականության ընդլայնումը ավելի շատ նպաստում է այս համագործակցության հաջողությանը», – հայտարարել է Թինա Խիդաշելին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, այս փաթեթի նպատակն է աջակցել Վրաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտներին` 13 ուղղություններով, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային և ռազմածովային ուժերին: Փաթեթը ներառում է առաջարկություններ, համագործակցություններ ռազմավարական մակարդակում, ընդլայնելով պաշտպանական կարողությունները և կրթական ակտիվությունը, բազմազգ զորավարժություններ և հասնել փոխգործակցության բարձր առանձնահատկությունների:
Էդիտա Բադասյան