Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում այսօր՝ մայիսի 23-ին, հնչեց Վերջին զանգը: Դպրոցն ավարտեց 40 շրջանավարտ։

Այսօր՝ մայիսի 23-ին, հնչեց թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցի շրջանավարտների Վերջին զանգը։ Չնայած վատ եղանակին, դպրոցի բակը լիքն էր մարդկանցով: Իրենց երեխաներին կյանքի նոր փուլ էին եկել ճանապարհելու ուսուցիչները, ծնողները, բարեկամները։

zvonok1

Հանդիսավոր կերպով ու հպարտորեն, իրենց դասղեկներ՝ Գայանե Բարսեղյանի և Սիլվա Զադոյանի հետ միասին, շրջանավարտները դուրս եկան դպրոցի բակ։

zvonok6

Թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը բարի երթ ու բարեմաղթանքներ հղեց շրջանավարտներին:

zvonok2

«Ուսուցչական կազմի և դպրոցի ղեկավարության անունից ողջունում և շնորհավորում եմ այս տարվա շրջանավարտներին։ Այսօր 40 շրջանավարտ է դպրոցին հրաժեշտ տալիս, սակայն մեկ շրջանավարտ՝ Շիրինյան Ռիման, այսօր մեզ հետ չէ, նա Ամերիկայում է գտնվում, մեկնել է սովորելու FLEX ծրագրով և կժամանի հունիսին։ Դուք դպրոցի թագն էիք, և 12 տարի դուք ուրախացնում էիք մեզ և բարձր առաջադիմությամբ, և լավ վարքով և, թե մարդկայնորեն: Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք արժանի են այս խոսքերին»,- ասաց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։

zvonok3

Շրջանավարտներին, կյանքի նոր փուլում, հաջողություն մաղթեցին և երախտիքի խոսքեր հայտնեցին փոխտնօրեն Անահիտ Կարապետյանը և Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր և դպրոցի ուսուցչուհի Սեդա Մելքումյանը:

Շրջանավարտներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը ու ծաղիկներ նվիրեցին նրանց: Դպրոցի աշակերտները այս միջոցառման համար պատրաստել էին երգ ու պարով ծրագիր:

zvonok5

Թիվ 1 հանրային (Թումանյանի անվ.) դպրոցը ունի 7 ոսկե մեդալի թեկնածու և 6՝ արծաթե մեդալի: