Այսօր՝ մայիսի 21-ին, Ախալքալաքի թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ) 14 շրջանավարտ հրաժեշտ տվեցին դպրոցին։

Շրջանավարտների ծնողները, հարազատներն ու ընկերներն այսօր հավաքվել էին թիվ 5 դպրոցի բակում՝ իրենց երեխաներին դեպի հասուն կյանք ճանապարհելու։

internat

internat2

Շրջանավարտները պատրաստել էին բանաստեղծություններ, երգեր: Նրանք հրաժեշտի խոսքեր ասացին և շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին և դպրոցին։

internat8

internat5

Միջոցառումն ավարտվեց ավանդական վալսով։

internat6

internat7

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Վերջին զանգը հնչեց թիվ 3 (Ճավճավաձեի անվ.), թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցների աշակերտների համար։ Մայիսի 21-ին վերջին զանգը հնչեց թիվ 2 (ռուս.) դպրոցում և թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցում, իսկ մայիսի 23-ին կհնչի թիվ 1 (Թումանյանի անվան) դպրոցում: Այս օրերին բոլոր գյուղական դպրոցներում ևս հնչում է Վերջին զանգը։