Գիգի Ուգուլավան նոր կուսակցության նախագահի պաշտոնում աջակցում է Դավիթ Բաքրաձեին:

Այս մասին Ուգուլավան հայտարարել է լրագրողներին, լրագրողներին տված ճեպազրույցից հետո, որտեղ կուսակցության մի մասը լքել է «Միացյալ ազգային շարժման» շարքերը:

«Կոնգրեսը պետք է ընտրի նախագահի: Անձամբ ես կողմ եմ Դավիթ Բաքրաձեի ընտրությանը», – հայտարարել է Գիգի Ուգուլավան:

Ինչ վերաբերում է նոր կուսակցությանը, Գիգա Բոկերիան հայտարարել է, որ մանրամասները հայտնի կդառնան մի քանի օրից: Ըստ նրա, հասարակությունը մի քանի օրվա ընթացքում կստանա տեղեկություններ, կապված կուսակցության անվան հետ և այլ մանրամասներ:

Լուսինե Աստոյան