Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում 2008 թվականի օգոստոսի Ռուսաստան-Վրաստան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ:
Հայտարարությունում նշված է, որ 2019 թվականի օգոստոսի 7-ին 11 տարի է լրացել Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական ներխուժման և Վրաստանի անբաժան շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսեթիայի անօրեն բռնազավթումից հետո:
«11 տարի առաջ, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսմամբ իրականացված ռազմական ագրեսիան ինքնիշխան պետության սահմանները բռնի ուժով փոխելու փորձ էր, որը լուրջ վտանգ է ստեղծել տարածաշրջանի և ողջ եվրոպական համակարգի համար:
Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի պայմանագիրը և կրկին շարունակում է միջազգային պարտականությունների խախտումը, չնայած միջազգային համադաշնույան մշտական կոչերի:
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջանների դե-ֆակտո բռնագրավման ուղղությամբ, զուգահեռաբար, ձգտում է մեկուսացնել օկուպացված տարածքներում բնակվող մարդկանց մնացած Վրաստանից:
Վրդովմունք է առաջացնում Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում մնացած վրաց բնակչության ազգային հողի վրա ճնշումը:
Առավել ահազանգող են ազգային հողի վրա կտտանքների և սպանության դեպքերը:
Չնայած առկա մարտահրավերներին ի պատասխան, Վրաստանի կառավարությունը անկոտրում շարունակում է Ռուսաստան-Վրաստանի կոնֆլիկտի խաղաղ լուծմանն ուղղված քաղաքականությունը:
Վրացական կողմը գնահատում է միջազգային համադաշնության կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությա նկատմամբ:
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, կատարել հրադադարի մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնությամբ ստանձնած պարտականությունները, հարգել Վրաստաանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Արտաքին գործերի նախարարությունը օգտվելով առիթից ցավակցություն է հայտնում 2008 թվականի պատերազմում հերոսաբար զոհված մարտիկների և խաղաղ բնակչության ընտանիքներին և հարազատներին»,- նշված է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: