Պետական աուդիտի ծառայության կողմից անցկացրած բյուջեի մոնիտորինգի համաձայն, 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում պետական բյուջեից աշխատավարձերի վճարման ընդհանուր ծախսերը կազմել է 735.3 միլիոն լարի, ինչը 47 միլիոն լարիով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները:
Նշվածից պաշտոնական աշխատավարձի ծախսերը կազմել է 507 միլիոն, ինչը գրեթե 40 միլիոն լարի ավելին է, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ, 13,1 միլիոն լարիով աճել է հավելավճարները: Իսկ ոչ դրույքով աշխատողների աշխատավարձի ծախսերն աճել է 11,7 միլիոն լարիով և կազմել 111,2 միլիոն լարի:
Բյուջեի մոնիտորից նաև հայտնի է դառնում, որ 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում գործուղումների ծախսերը կազմել է 40,7 միլիոն լարի, ինչը 3,4 միլիոն լարիով ավելին նախորդ տարվա համեմատ: Այս մասին տեղեկացնում է «Վրաստանի լուրերը»: