Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մայիսի 21-23-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 21-ից արևմտյան Վրաստանի օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +26, +31 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +22, +27 աստիճան։ Բարձր ջերմաստիճանի պատճառով առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Թբիլիսիում ևս հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +23, +25 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +25, +27 աստիճան:
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։