Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 2-ին գիշերը՝ Արևելյան Վրաստանի արևելյան շրջաններում, իսկ ցերեկը՝ Վրաստանի շրջանների մեծ մասում, սպասվում է անձրև և կայծակ։
Ըստ կանխատեսումների՝ հնարավոր է նաև կարկուտ և ուժեղ քամի։
Բացի այդ, հոկտեմբերի 3-ին անձրևները կշարունակվեն Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում, տեղ-տեղ հորդառատ, իսկ Սև ծովի ափամերձ շրջաններում և Կոլխեթիի հարթավայրում՝ հորդառատ։ Ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորիկ:
«Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ: