Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 22-23-ը Արևելյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև:
Գործակալության տվյալներով՝ Վրաստանի արևելյան շրջաններում սպասվում է ամպրոպ, կարկուտ և քամի։
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել գետերում, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: