Այսօր Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ վերջին զանգի արարողությունը։

3

9

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես արարողությունը բացվեց Վրաստանի օրհներգով։

1

Այս տարի դպրոցին հրաժեշտ տվեց 14 շրջանավարտ։ Նրանցից 12-ն արդեն գրանցվել են Թբիլիսիի և Ախալցիխեի ԲՈՒՀ-եր բարձրագույն կրթությունն ստանալու համար։

5

Վերջին զանգի արարողությանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, շրջանավարտների ծնողները, հարազատները և այլոք։

2

4

Շրջանավարտները պատրաստել էին տարբեր հումորային համարներ, պարային ելույթներ եւ, իհարկե, հայտնեցին իրենց սրտի խոսքը։

8

6

Հուզված էին բոլորը՝ և ուսուցիչները և աշակերտները։

7