Ավանդական դարձած վերջին զանգի արարողությունն արդեն երկրորդ տարին է համավարակի պատճառով Ջավախքում չի լինում: Չնայացծ նրան, որ շրջանավարտների ցանկությունը մեծ է վերջին զանգին նվիրված միջոցառում անելու, ինչպես նաև դպրոցական ավարտական վերջին վալսը պարելու հարազատ դպրոցի բակում։
Մայիսի 10-ին Etalon Education կայքում հրապարակվեց հոդված, որտեղ էլ նշված էր, թե ինչ պայմաններում կարելի է իրականացնել վերջին զանգի արարողությունը։ Մասնավորապես ասվում էր հետևյալը. «լայնածավալ միջոցառումներ իրականացնելն արգելվում է, բայց, եթե դպրոցի բակում, բաց տարածքում երեխաները ցանկանում են միջոցառում անել, ոչ ոք նրանց չի խանգարի:
Եթե միջոցառումը լինի բաց տարածքում, ապա թույլատրվում է նաև ծնողների մասնակցությունը, սակայն, եթե միջոցառումն անցկացվում է փակ տարածքում, ապա թույլատրվում է միայն ուսուցչի մասնակցությունը, քանի որ ըստ արձանագրության՝ ծնողներին դպրոցի տարածք չի կարելի մտնել։ Վերջին զանգի միանշանակ արգելք, ինչպես նախորդ տարի էր, այս տարի չկա»:
JNEWS-ը Վերջին զանգի միջոցառումն արգելված չէ վերտառությամբ հոդվածում նույնպես մանրամասնեց վերջին զանգի անցկացման պայմանները, սակայն, որից հետո Ջավախքի դպրոցներին հրահանգ է տրվել, որ վերջին զանգի միջոցառումներն արգելված են:
Ըստ այդմ JNEWS-ի խմբագրությունը կապ հաստատեց Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ, որտեղից պատասխանեցին, որ օրակարգային հարցում հենց վերջին զանգի միջոցառումների թեման է։ Եվ հստակ պատասխան, թե ինչպե՞ս և ո՞րտեղ կարելի է անցկացնել վերջին զանգի միջոցառում պարզ կլինի մինչև օրվա ավարտ։