Jnews-ի աշխատակիցները կրկին դարձել են լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դեմ արշավի զոհ։
Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18-ի սահմաններում, վրացական +995-585-888-816 հեռախոսահամարից զանգ է ստացել Jnews-ի աշխատակցուհին։ Նրան դիմել են իր անունով, տղամարդու ձայնով մեկն սկսել է անկապ խոսել ու հայհոյել, աշխատակցուհին ընդհատել է զանգը։
Այնուհետև նույն համարից զանգահարել են երկրորդ աշխատակցուհուն: Այս անգամ Jnews-ի թիմը պատասխանել է զանգին և ձայնագրել այն։ Գծի մյուս ծայրում տղամարդու խոսքը հնչում էր ռուսերենով, անպարկեշտ արտահայտություններ է անում, ասում էր, որ «նա Ուկրաինայից է», և որ «դուք Ռուսաստանի գործակալներ եք»։ Դրանից հետո նույն համարից զանգահարել է երրորդ աշխատակցուհուն։
Վերջին անգամ Jnews-ի աշխատակիցների վրա նմանատիպ «հեռախոսային հարձակում» տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Այդ ժամանակ օրակարգը մի փոքր այլ էր. զանգահարողները աշխատակիցներին անվանում էին «Երկրի դավաճաններ» և «Արևմուտքի գործակալներ»:
Այս անգամ Jnews-ի աշխատակիցները ոստիկանություն են դիմել ու բողոք գրանցել։
«Չնայած կարծում եմ, որ դա շատ բանով չի օգնի, մենք ուզում էինք, որ հեռախոսային տեռորի փաստը ֆիքսվեր», – մեկնաբանեց աշխատակիցներից մեկը։