Ախալքալաքում անօթևան շների խնդիրը դեռ արդիական է: Այն լուծելու համար մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղական բյուջեից հատկացրել է 26 000 լարի: Այնուամենայնիվ, վերոնշյալ գումարը դեռ պետք է հաստատվի Սակրեբուլոյի կողմից:
Վերջերս քաղաքում անօթեւան շները շատացել են և վտանգ են ներկայացնում Ախալքալաքի բնակիչների համար: Քանի որ շները շատ ագրեսիվ են, Ախալքալաքի բնակիչները վախենում են փողոց դուրս գալ, հատկապես երեկոյան ժամերին: Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի, 2021 թվականի սկզբից ի վեր գրանցվել է շան կծելու՝ 6, կատվի՝ 1 դեպք:
Ախալքալաքի քաղաքապետարանը տեղական բյուջեից հատկացրել է 26 000 լարի՝ անօթեւան շներին բռնելու և ապաստարան տեղափոխելու համար: Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, այն բանից հետո, երբ Սակրեբուլոն կհաստատի գումարը, քաղաքապետարանը կհայտարարի տենդեր:
Շներին պետք է բռնել միջազգային չափանիշներին համապատասխան և տեղափոխել հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում լուրջ հիվանդ կենդանիները կարող են ենթարկվել էվթանազիայի (կենդանու ցավազրկված սպանդ) և թաղել:
Նշենք, որ 2020 թվականին անօթևան շներին բռնելու 16 881 լարիի չափով էլեկտրոնային մրցությը հաղթել էր Օզուրգեթիի բնակիչ Լերի Չխարտիշվիլին:
Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, իրենք գոհ են նախորդ տարվա արդյունքներից և կապալառուի դեմ որևէ բողոք չունեն: