Ախալքալաքում տեղի է ունեցել տեղի բնակչության հիմնախնդիրներին նվիրված համաժողով, որին մասնակցել են երիտասարդներ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր գյուղերից։Համաժողովը կազմակերպել էր «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կազմակերպությունն իր նախագծի շրջանակներում:

vstrecha

Նախագծի շրջանակներում անցած տարվա ընթացքում կազմակերպիչները 20 մասնակիցների հետ համատեղ քարոզարշավ են իրականացրել Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գյուղերում: Յուրաքանչյուր համայնքապետարանից ընտրվել է 6 գյուղ։

«Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բարձրաձայնելու և խնդիրների լուծման հարցում: 20 մասնակից ամբողջ տարվա ընթացքում իրականացրել է տեղեկատվական արշավ, նկարահանել տեսանյութեր և տեքստային բլոգներ է վարել։ Երիտասարդները խոսել են իրենց գյուղի խնդիրների մասին»,- ասում է «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կազմակերպության հաղորդակցության մենեջեր Մզիխա Խմալաձեն:

Այսօրվա հանդիպումը բաղկացած էր երկու նիստից։ Առաջին նիստի ընթացքում կազմակերպիչներն ավարտին հասցրին նախագիծը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները։

Երկրորդ նիստին հրավիրված էին «Ընտրող» նախաձեռնության ներկայացուցիչներ, ովքեր երիտասարդների հետ զրուցեցին առաջիկա ընտրությունների մասին։

«Առաջիկա ընտրությունների նշանակության մասին, ինչպես են անցկացվելու, ինչ նորամուծություններ կան, ինչու է կարևոր, որ մարդիկ ակտիվ լինեն ընտրություններում։ Սա բանավեճի ոճի քննարկում է, և բանախոսները կպատասխանեն երիտասարդներին հուզող հարցերին»,- մեկնաբանեց Մզիսան։