2018 թվականի հուլիս ամսից Ախալքալաքի Նալբանդյան փողոցն ազատվել էր փողոցային առևտրից, սակայն ազատությունը երկար չտևեց։
Անցած տարվա օգոստոսի 20-ին գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ վաճառողները քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով կանգնեցին փողոցում, և մնացին մինչև սեպտեմբերի 20-ը։ Այնուհետև առևտուրը փողոցում կրկին վերսկսվեց դեկտեմբերի վերջ։ Այս գործընթացը շարունակական է, 2019 թվականին նույնպես նույն ընթացքն ունեցավ։ Սակայն հիմա Նալբանդյան փողոցը լի է առևտրականներով, եթե սկզբում միայն մայթերին էին կանգնում, հիմա արդեն փողոցը նույնպես անանցանելի է դարձել առևտրականների պատճառով:
Տեղեկանալու համար, արդյոք շարունակական էր այն նախագիծը, որ Նալբանադյան փողոցն ազատ լինի, դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին։
«Շուկան արդեն փոքր է առևտրականների համար, երկու օրվա ընթացքում պետք է շրջենք փողոցում և տեսնենք, թե ինչ է կարելի անել։ Շուկայի ազատ տեղերը զբաղեցնելուց հետո, կփորձենք վերևում գտնվող նորակառույց շենք տեղափոխել առևտրականներին, ինչքանով, որ ես տեղյակ եմ մի քանի օրվա ընթացքում այն կբացվի, և հուսանք առանց խնդիրների առևտրականները կտեղափոխվեն նորաբաց շենք»,- ասաց Ունանյանը։
Նալբանդյան փողոցն առևտրից ազատման գործընթացը շարունակական բնույթ է կրում։
Նալբանդյան փողոցում վերսկսվել է առևտուրը
Փողոցային առևտուրը` կրկին խնդիր
Գայանե Ակոջյան