ՄԻՊ գրասենյակը տեղեկատվություն է տարածում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։ Մայիսի 3-ի գիշերը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «նույնականացրել են հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածների գտնվելու վայրը, հանդիպել նրանց հետ և անձամբ տեղեկություններ ստացել նրանց ֆիզիկական վիճակի և պահման պայմանների մասին», – ասվում է հաղորդագրությունում։
«Հանրային պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 3-ի առավոտվա դրությամբ այցելել են վարչական կարգով կալանավորված 10 անձանց, ովքեր գտնվում են Թբիլիսիի Դիղոմիի և Ավճալայի քննչական մեկուսարաններում։
Անհամաչափ վերաբերմունքի/ուժի չարաշահման մասին տվյալ անձանց տեղեկությունները կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն։
ՄԻՊ գրասենյակը շարունակում է ձերբակալվածների որոնումները և նրանց հարցաքննումները։ Մենք պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը այցելությունների և արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ իրավունքների խախտման դեպքերի մասին ծանուցումներ ստանալու համար ՄԻՊ գրասենյակի թեժ գիծն աշխատում է շուրջօրյա՝ 14 81»։