Կորոնավարակի պատճառով Վրաստանի քաղաքացիները 2020 թվականին «բանտարկվեցին» սեփական երկրում: Սակայն կան բացառություններ, երբ Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է հատել վրաց-հայկական անցակետը։
Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները չեն կարող գնալ Հայաստան, քանի որ կորոնավարակի պատճառով պաշտոնապես փակ են սահմանները։ Սակայն կան բացառիկ դեպքեր, երբ Վրաստանի քաղաքացիները, կամ երկքաղաքացիները կկարողանան հատել վրաց-հայկական սահմանը, բայց միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով։
Ինչպես JNEWS-ին հայտնեցին կառավարության թեժ գծից, Վրաստանի քաղաքացին կարող է հատել վրաց-հայկական սահմանը բացառության կարգով, դրա համար պետք է դիմի Հայաստանի հանրապետության կառավարությանը կամ Վրաստանում Հայաստանի դեսպանությանը։
Իսկ երկքաղաքցիություն ունեցող անձիք, մասնավորապես Վրաստանի և Ռուսաստանի, սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն Պարեկային ոստիկանության սահմանների կառավարման համակարգման գրասենյակին։ Այս մասին JNEWS-ին հայտնեցին Վրաստանի սահմանի հատման ծառայությունից։
Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիների մուտքը Վրաստան, որոնք գալիս են առողջական, հուղարկավորության մասնակցելու կամ որևէ այլ պատճառով, ապա կառավարության թեժ գծին պետք է ներկայացնեն իրենց գալու պատճառի վերաբերյալ փաստաթուղթ, այնուհետև պետք է դիմւոմ լրացնեն և ուղարկեն Հյուպատոսական վարչության էլեկտրոնային հասցեին՝ consulinfo@mfa.gov.ge։ Վրաստանի կողմից դրական պատասխան ստանալու դեպքում անձը կկարողանա գալ Վրաստան, սակայն նրան կտեղափոխեն կարանտին, որի ընթացում թեստ կանեն, և, որից հետո, կախված թեստի արդյունքներից կորոշեն տվյալ անձին կարանտին տանեն, թե՝ ոչ: