Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 538-ով: Ապաքինվել է 2766 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 222 143: Ապաքինվել է ևս 3 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 206 313:

Կորոնավարակից մահացել է ևս 41 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2418:

Կարանտինային ռեժիմում է 427 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 624 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 311-ը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Վրաստանում կորոնավարակի 1 097 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 3 208 մարդ: