Այսօր՝ ժամը 17:00-ից Վրաստանի խորհրդարանի հետևի մուտքի մոտ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույց սկսվեց, որը մինչև այս պահը ընթանում է, չնայած որ նորից ցուցարարների դեմ կիրառվեց արցունքաբեր նյութեր, ջրցան մեքենա։

Մինչ խորհրդարանի դիմաց մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, խորհրդարանը ձայների 83 կողմ և 23 դեմ հարաբերակցությամբ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օրտերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրինանախագիծը։

Մարդկանց հոսքը դեպի խորհրդարանի շենքի մոտ չի դադարում, ակցիային են միացել նաև շրջաններից:

akcia 6

akcia 5

Ակտիվիստները իրենց հետ ունեն նաև տարբեր գրություններով պաստառներ, ծածանում են Վրաստանի և ԵՄ դրոշները և կրկնում ակցիայի հիմնական կարգախոսը. «Այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին»:

Աakcia 8

akcia 7

akcia 4

akcia 3

Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ բոլորի ներկայությունն այս պահին կարևոր է, քանի որ որոշվում է երկրի ապագան։ Այն պահից հետո, երբ հայտարարվեց, որ երկրորդ լսումներով օրենքն ընդունվել է, ակտիվիստները ,ատ բուռն արձագանքեցին, բացականչելով՝ «ֆիքսեք երկիրը վաճառելու ժամը», իսկ րոպեներ անց խորհրդարանի պատին հայտնվեց «կրեմլի ֆիլիալ» գրությունը:

akcia 2

Ակցիային մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, տարբեր համալսարաններից ուսանողներ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ տարբեր շրջաններից, տարբեր ազգության, կրոնի և քաղաքացիության մարդիկ:

Jnews-ը զրույց ունեցավ «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի հետ, ով ակտիվ մասնակցություն է ունենում բողոքի ակցիաներին։ Նրա կարծիքով, Վրաստանում տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, ոչ օրինական ձևով փոփոխություններ են տեղի ունենում Վրաստանի արտաքին քաղաքականությունում։

«Մեր պետության ընտրած ճանապարհը Եվրամիության անդամակցությունն է, սակայն փոփոխությունը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, որի մասին հանրահավաքի իր ելույթում խոսեց օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին։

Մեր հայ հայրենակիցները պետք է հասկանան, որ սա նաև ուղղված է Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանը ևս իր հարաբերությունները մոտեցրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, և ՀՀ-ն Վրաստանի հետ միասին պատրաստվում է դառնալ ԵՄ անդամ, ինչի պատճառով Կրեմլն իր գործակալների և օլիգարխ Իվանիշվիլիի միջոցով փորձում է խոչընդոտել այս երկու երկրների եվրոպական ապագային, սա կենսական և պատմական պահ է մեր պետությունների համար, և ես կարծում էմ, որ Վրաստանի հայ հասարակությունը կրկնակի պետք է ներգրավված լինի այս գործընթացում, որովհետև մեր շահն այստեղ մեր պետության և մեր հայրենիքի եվրոպական ապագան պաշտպանելն է:

Կոչ եմ անում չմասնակցել իշխանական հանրահավաքներին և կեղծ քարոզին, բոլորը պետք է գիտակցեն, որ օրենքի ընդունման դեպքում մեզ սպառնում է բռնատիրական ապագա, որը վերաբերվելու է բոլորիս, այդ պատճառով պետք է բոլորը մասնակցեն հանրության կողմից անցկացվող բողոքի ցույցերին, մենք չպետք է թողնենք մեր պետությունը ռուսաֆիկացվի»:

akcia 1

Ակցիայի մասնակիցներին անվճար տրամադրվում էր ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ:

akcia 9

Ցույցը և ցուցարարների դեմ տարբեր միջոցների կիրառումը շարունակվում է։ Վիրավորների մասին տեղեկությունները հայտնվում են տարբեր լրատվականների և այլ ինտերնետ օգտատերերի էջերին սոցիալական ցանցերում։ Սակայն ընդհանուր տվյալներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։