Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի խոսքով, կարևոր է նվազեցնել բևեռացումը Վրաստանում: Ռիք Դամսն ասում է, որ քաղաքական գործիչները պետք է անեն այն, ինչն անհանգստացնում է մարդկանց:

«Ես սկզբից ևեթ ուզում եմ ասել, որ հազվադեպ եմ տեսել այնպիսի քաղաքական միջավայր, որն այդքան բևեռացված լիներ, որտեղ դա կլիներ ինչ-որ անձնական մի բան: Ուստի առաջին ուղերձը, որը ես ուզում եմ ձեզ ասել, թեև սա ԵԽ Վեհաժողովի նախագահի անձնական կարծիքն է, դուք՝ քաղաքական գործիչներդ, կարող եք սկսել գործով զբաղվել, խոսել քաղաքականության մասին, այլ ոչ թե անձնական հարթակ տեղափոխվել, քանի որ հենց այդպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվում: Ես կարող եմ սխալվել: Նվազեցրե՛ք բևեռացումը, փորձե՛ք անել այն, ինչ անհանգստացնում է մարդկանց փողոցում, քանի որ քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքի բարելավմանը: Սա նաև Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Եվրոպայի խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի խնդիրն է պաշտպանել մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, խոսքի և մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, սա է մեր գործը: Փորձեք ապաբևեռացնել և վերադառնալ գործի: Կարծում եմ, որ սա վերաբերում է նաև մամուլին», – հայտարարել է Ռիք Դամսը: