Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակում խելացի տեսախցիկների կողմից արձանագրած տուգանքների տվյալները, ըստ որի՝ Սամցխե-Ջավախեթիում ամենաշատ տուգանքներ գրանցվել են Ախալցիխեում, իսկ ամենաքիչը՝ Նինոծմինդայում։
Տեսատուգանքների ընդհանուր քանակը տարածաշրջանում կազմել է 29 316, ըստ որի՝ վճարված գումարը կազմել է 1 656 200 լարի, որտեղից էլ 20 տոկոսանոց զեղջից օգտվել է 14 943 վարորդ։
Ստորև ներկայացնում ենք տեսատուգանքների քանակն ըստ մունիցիպալիտետների՝
Ախալքալաքում գրանցվել է 3 521 տեսատուգանք, ընդհանուր գումարը կազմել է 258 450 լարի, 1 273 վարորդ օգտվել է 20% զեղջով։ Ախալքալաքում տուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, ինչը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում։ Տուգանվածներից 9-ը իրավաբանական անձիք են, իսկ 1751-ը՝ ֆիզիկական։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 125-րդ հոդվածի առաջին, առաջին պրիմա և 2-րդ կետերով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի սահմանված արագության գերազանցում, տուգանվել է՝ 1 761 անձ։
Նինոծմինդայում գրանցվել է 279 տեսատուգանք, տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 26 300 լարի, 101 անձ օգտվել է 20% զեղջից։ Տուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, ինչը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում։ Տուգանվածներից 9-ը իրավաբանական անձիք են, իսկ 270-ը՝ ֆիզիկական։
Ախալցիխեում նույնպես տեսատուգանքները գրանցվել են երկու հոդվածով։ Տեսատուգանքների ընդհանուր թիվը կազմել է 16 506, որից 285-ը՝ 118-րդ, իսկ 16 221-ը՝ 125-րդ հոդվածով։ Տեսատուգանքների ընդհանուր գումարը կազմել է 871 550 լարի։
Ասպինձայում տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ և 125-րդ հոդվածների համաձայն։ Տեսատուգանքների ընդհանուր քանակը կազմել է 450, որից 117-ը՝ 118-րդ, իսկ 273-ը՝ 125-րդ հոդվածով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի սահմանված արագության գերազանցում։ Տեսատուգանքների ընդհանուր գումարը կազմել է՝ 32 300 լարի։
Բորժոմիում գրանցվել է՝ 8 560 տեսատուգանք, որից 408-ը՝ 118-րդ, իսկ 8 152-ը՝ 125-րդ հոդվածով։ Բորժոմիում տեսատուգանքների ընդհանուր գումարը կազմել է 467 600 լարի։
Ըստ տարածաշրջանների տեսատուգանքները գրանցվել են հետևյալ կերպ՝