Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի խորհրդի հերթական նիստն անցկացվեց Ախալքալաքում: Մարտի 19-ին, նահանգապետ Ակակի Մաճուտաձեի գլխավորությամբ Ախալքալաքում էին հավաքվել տարածաշրջանի բոլոր շրջանների ղեկավարները:
Նահանգապետի որոշմամբ երեք ամիսը մեկ գումարվող տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդն ամեն անգամ մի շրջանում է անցկացվելու: Այս անգամ այն անցկացվեց Ախալքալքում:
Տարածաշրջանային խորհուրդի նիստն սկսվեց 13:00-ին և տևեց մոտ երկու ժամ: Օրակարգում 7 հարց էր
. Մունիցիպալիտետի պետական գնումների ընթացքում առաջացած խնդիրների մասին
. Շրջանում ընթացող ենթակառուցվածքային նախագծերի հաշվետվություն
. Ենթակառուցվածքային նախագծերի մոնիթորինգ, առաջացած խնդիրները և սխալները
. Հիմնախնդրային հարցեր, որոնք տեղական իշխանության իրավասությունների ներքո չեն
. Շրջաններում էլեկտրոնային գործավարության համակարգի ներդրում
. Բյուջեի դեֆիցիտի արդյունավետ կառավարման նպատակով շրջաններում պլանավորված վարչական ծախսերի նվազեցում և այլ ակտիվություն, ինչը օգնելու է հաղթահարել ճգնաժամը
. Ամառային զբոսաշրջության ոլորտում պլանավորված ակտիվություններ