Սամցխե-Ջավախքի և Ծալկայի նորանշանակ փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն արդեն Վրաստանում է: Այս օրերին նա հադնիպումներ է ունենում Թբիլիսիում հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 1-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի նորանշանակ փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել վիրահայ համայնքի մասին, ինչպես նաև անդրադարձել են մի շարք այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը:
Նշենք, որ մարտի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: