Այսօր Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2171 դեպքից 13-ը հաստատվել է Սամխցե-Ջավախքում, 1359-ը՝ Թբիլիսիում, 202-ը՝ Իմերեթիում, 135-ը՝ Աջարիայում:
83-ը՝ Քվեմո Քարթլիում, 82-ը՝ Շիդա-Քարթլիում, 48-ը՝ Գուրիայում, 118-ը՝ Սամեգրելու-Զեմո Սվանեթիում, 54-ը՝ Կախեթիում, 70-ը՝ Մցխեթա-Մթիանեթում, 7-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:
Այս պահի դրությամբ, երկրում ակտիվ դեպքերի քանակը կազմում է 15 148, որից 839 պացիենտ գտնվում է ծանր վիճակում: Արհեստական շնչառության ապարատին է միացված 166 մարդ:
Երկրում 35 759 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: