Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առ այն, թե որտեղով է անցնելու պետական սահմանը:
Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, տեղեկությունը տարածել է ՀՀ ԱԳՆ նախարարությունը, իսկ ադրբեջանական կողմը հաստատել է դա։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, թե որտեղից է անցնելու սահմանագիծը առանձին հատվածներում այն բանից հետո, երբ Երևանը Տավուշի մարզի չորս գյուղերի վերահսկողությունը հանձնի Բաքվին։ Նշենք, որ դա արվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ըստ լրատվամիջոցի՝ Բաքուն և Երևանը նաև պայմանավորվել են մոտ ապագայում զինվորականներին դուրս բերել տվյալ հատվածներից և այնտեղ տեղակայել սահմանապահ ծառայություն։ Բացի այդ, համաձայնեցնել սահմանի մնացյալ հատվածներում սահմանազատման գործընթացը շարունակելու կարգը