Օգոստոսի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլիին։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։