Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով՝ հասնելով 224 635-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 111-ով և հասել 216 423-ի:

Իրականացվել է 3 724 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 167 466-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 505, ևս 1096 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 611 մարդ։