Տարբեր չափերի 10 արոտավայրի վարձակալությունից Ախալքալաքի մունիցիպալիտետը տարեկան ստանում է 49334,5 լարի։ Արոտավայրերի վարձակալությունն իրականացվում է էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում արոտավայրերի պակասի խնդիր կա: JNEWS-ը որոշեց պարզել, թե ում, որքանով և ինչ գնով է մունիցիպալիտետը վարձակալում արոտավայրերը։
Մեր գրությանը քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետը տարբեր գյուղերում վարձակալել է 10 արոտավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2724 հա և այդ վարձակալությունից տարեկան ստանում է 49334,5 լարի։
Վարձակալությամբ տրվող արոտավայրերը գտնվում են հետևյալ վայրերում.
– Էխտիլա գյուղում՝ 100 հա, տարեկան վարձակալության գումարը 2000 լարի
– Տուրցխ գյուղում՝ 150 հա, վարձակալության գումարը տարեկան 3000 լարի
– Բուռնաշեթ գյուղում՝ 80 հա, գումարը՝ 1600 լարի
– Բուղաշեն գյուղում՝ 101 հա, գումարը՝ 2020 լարի
– Աբուլ-Սամսարի լեռնաշղթայի վրա 400 հա արոտավայրեր՝ 2020 լարի
– մեկ այլ արոտավայր Աբուլ-Սամսար լեռնաշղթայի վրա՝ 750 հա, տարեկան վարձը 15000 լարի
– արոտավայր Աբուլ-Սամսար լեռնաշղթայի վրա՝ 190 հա, տարեկան վարձը 3800 լարի
– արոտավայր Աբուլ-Սամսար լեռնաշղթայի վրա՝ 400 հա, տարեկան վճարը 8000 լարի
– Աբուլ-Սամսար լեռնաշղթայի վրա՝ 550 հա, վճարը 11,100 լարի
– Չամդուրա գյուղում՝ 3 հա, 794,5 լարի:
Այս արոտավայրերի վարձակալության ժամկետն ավարտվում է 2025-2026 թվականներին, բացառությամբ Չամդուրա գյուղի արոտավայրի, որը վարձակալության է տրված մինչև 2067 թվականը։
Մունիցիպալիտետն արոտավայրերը աճուրդի է հանում 1 հեկտարը 20 լարի մեկնարկային գնով։ Տեղացի ֆերմերների խոսքով, արոտավայրերի վարձակալների մեծամասնությունը տեղացի չեն։