2024 թվականի հունվար-մարտին Թուրքիայից պատրաստի հագուստի արտահանումը Վրաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,2 տոկոսով և կազմել 26,2 միլիոն դոլար։
BMG-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ միայն 2024 թվականի մարտին Թուրքիան Վրաստան է արտահանել 9,6 մլն դոլարի պատրաստի հագուստ, ինչը 29,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա մարտի համեմատ։
Ընդհանուր առմամբ, թուրքական պատրաստի հագուստի արտահանումը 2024 թվականի հունվար-մարտին տարեկան կտրվածքով կրճատվել է 12,5 տոկոսով, համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ կազմելով 4,5 միլիարդ դոլար։