«Մեզ անհանգստացնում է Վրաստանի Ազգային բանկի վերջին հայտարարությունը՝ պատժամիջոցների նկատմամբ իր մոտեցումը փոխելու մասին», – BPN հրատարակչույթանն ասել է ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ, IMF) առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնը։

Նրա խոսքով, հարցը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ԱՄՀ-ն ճշգրիտ գնահատական կտա այս որոշման ազդեցությանը ԱՄՀ-ի կողմից աջակցվող Վրաստանի համար ծրագրի վրա, որի վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ն հետաձգել էր Վրաստանի աջակցության ծրագրի երկրորդ տրանշի հաստատումը, որը մասամբ Ազգային բանկի կառավարման կառուցվածքում փոփոխությունների հետ կապված տարաձայնությունների պատճառով էր։

«Ինչպես արդեն նշել էինք, նախկինում Վրաստանի Ազգային բանկի օպերատիվ և համարժեք գործողությունները պաշտպանել են ֆինանսական սեկտորը Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմի ազդեցությունից։ Վրաստանի Ազգային բանկը առևտրային բանկերից պահանջել է պահպանել համապատասխան պատժամիջոցները։ Մեզ անհանգստացնում է Ազգային բանկի վերջին հայտարարությունն այն մասին, որ փոխում է իր մոտեցումը պատժամիջոցների նկատմամբ։ Մենք պատրաստվում ենք այս հարցը մանրամասն քննարկել Ազգային բանկի և առևտրային բանկերի հետ, և մանրակրկիտ քննարկելուց հետո ճշգրիտ գնահատական կտանք դրա ազդեցությանը, այդ թվում՝ Վրաստանի համար ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի վրա, որի վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում»,- հայտարարել է Ջեյմս Ջոնը։

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 19-ին ՎԱԲ-ը փոփոխություններ է կատարել պատժամիջոցների ռեժիմի կիրառման կարգում։ Վրաստանի քաղաքացու նկատմամբ այսուհետ միջազգային պատժամիջոցներ չեն կարող կիրառվել, քանի դեռ նրա նկատմամբ չկա վրացական դատարանի կողմից մեղադրական դատավճիռ։ Նշենք, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցների տակ գտնվող Վրաստանի միակ քաղաքացին երկրի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն է։

Արդյունքում, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, ով հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ, կարողացել է վերականգնել մուտքը Վրաստանի բանկային հաշիվներին։

Այս որոշումից հետո Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարն է Նաթիա Թուրնավան, Ազգային բանկի երեք փոխնախագահները՝ Պապունա Լեժավան, Արչիլ Մեստվիրիշվիլին և Նիկոլոզ Գագուան ևս լքել են իրենց զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև Գիորգի Բաքրաձեն լքել է խորհրդականի պաշտոնը։

Ինչու՞ ԱՄՀ-ն հետաձգեց երկրորդ տրանշի հաստատումը

2023 թվականի հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամը հետաձգեց Վրաստանի աջակցության ծրագրի երկրորդ տրանշի ներկայացումը Տնօրենների խորհրդին։ Հետևաբար, խորհրդի կողմից տրանշի հաստատման ընթացակարգը հետաձգվեց։ Այս որոշման մասին հուլիսի 14-ին հրապարակված զեկույցում գրել է աշխարհի առաջատար վարկանիշային «Fitch Ratings» գործակալությունը։ Զեկույցում նշվում է, որ հետաձգումը մասամբ պայմանավորված է «Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքում փոփոխությունների հետ կապված տարաձայնություններով»։

Վրաստանի Կառավարությունը և ԱՄՀ-ն 2022 թվականի ապրիլին համաձայնության են եկել Աջակցության եռամյա ծրագրի շուրջ, որի արդյունքում Վրաստանին հատկացվել է 289 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ։ Տրանշի առաջին մասը՝ 40 մլն, արդեն յուրացվել է։ Երկրորդ տրանշի հատկացման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել 2023 թվականի մայիսին, որի ընթացքում Վրաստանի իշխանությունները և ԱՄՀ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ ծրագրի երկրորդ վերանայումը կավարտվի հունիսին։

Ինչ վերաբերում է Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքում կատարված փոփոխությունների հետ անհամաձայնությանը, ապա Վրաստանի խորհրդարանը «Ազգային բանկի մասին» օրգանական օրենքում այս փոփոխություններն արագացված կարգով ընդունել է այս տարվա փետրվարի 9-ին։

Նախագահական վետո

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 23-ին հայտարարել է, որ վետո է դրել «Ազգային բանկի մասին» օրգանական օրենքի փոփոխությունների վրա։

Այնուամենայնիվ, հունիսի 20-ին խորհրդարանը հաղթահարել է Նախագահի վետոն և հաստատել օրենքում փոփոխությունները: Դրանց հիման վրա հունիսի 22-ին Ազգային բանկի առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Նաթիա Թուրնավան։

Մինչ փոփոխությունների ընդունումը ՎԱԲ-ն անհամաձայնություն էր հայտնել փոփոխությունների հետ՝ նշելով, որ ԱՄՀ-ի հետ համաձայնեցված ծրագրով ՎԱԲ-ի ղեկավարությանը վերաբերող կարևոր փոփոխություններ պետք է կատարվեն ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ նախնական խորհրդակցությունից հետո, «հակառակ դեպքում՝ «ԱՄՀ-ի կողմից աջակցվող եռամյա ծրագիրը երկրում կարող է ավելի երկար տևել»:

Աղբյուրը՝ Грузия Online