Վրաստանում աղքատ ընտանիքների թիվը 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 10,3%-ով և կազմել 132,7 հազար,- ասվում է Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում տեղադրված նյութերում։
Ընդհանուր առմամբ, նպաստով ապրող աղքատ ընտանիքների տոկոսը 2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է Վրաստանում ընտանիքների ընդհանուր թվի 16,7%-ը։ Միևնույն ժամանակ, երկրի աղքատության եզրին գտնվող քաղաքացիների ընդհանուր թիվը 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ը նվազել է 11,1%-ով և կազմել մոտ 470 հազար մարդ։
Աղքատ քաղաքացիների ընդհանուր թվից 181,4 հազարն անչափահասներ են, իսկ 48,5 հազարը՝ մինչև 6 տարեկան երեխաներ։ Աղքատության եզրին գտնվող ևս 85,2 հազար մարդ թոշակառու է։
Ամենաշատ աղքատ ընտանիքներն ապրում են Թբիլիսիում՝ 34,1 հազար, Քվեմո Քարթլիում՝ 19,7 հազար, Իմերեթում՝ 14,9 հազար։ Նման ընտանիքներ ամենաքիչը Մցխեթա-Մթիանեթի (3,1 հազար) և Սամցխե-Ջավախքում (3,3 հազար) են:
Միևնույն ժամանակ Թբիլիսիում ամեն յոթերորդ ընտանիքն ապրում է աղքատության շեմից ցածր, Շիդա Քարթլիում, Սամեգրելոյում՝ Զեմո Սվանեթիում, իսկ Գուրիայում և Քվեմո Քարթլիում՝ յուրաքանչյուր վեցերորդը, Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում՝ յուրաքանչյուր երրորդը։