Մայիսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1058 մարդ, մահացել է 21 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 312 445, այստեղից ապաքինվել է 293 052 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4151:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 752 փորձարկում, այդ թվում 5904-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7848-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.18% է, վերջին 14 օրվանը՝ 4.99%, վերջին 7 օրվանը՝ 5.47%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 91 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4040 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 800 անձ:
Մայիսի 1-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 1147 նոր դեպք, ապաքինվել է 690 ապցիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: