Վրաստանը կաջակցի Սիրիային $ 100,000 չափով: Այս մասին, դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Նախարարը նշել է, որ վարչապետն ու կառավարությունը անհրաժեշտ են համարում արձագանքել Սիրիայի հումանիտար ճգնաժամին:
«Վարչապետը պատրաստակամություն է հայտնել օգնել, հատկապես այն երեխաներին, ովքեր հայտնվել են դժվարին հանգամանքներում: Այս առումով, մենք ունեցել ենք շատ քննարկումներ ՄԱԿ-ի հետ: Մենք խոսեցինք օգնություն հասցնելու տարբեր մեթոդների մասին: Ի վերջո, մենք եկանք այն եզրակացության, որ լավագույն միջոցը ֆինանսական աջակցությունն է: ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով, Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, Վրաստանը կփոխանցի $ 100,000 ԱՄՆ դոլար », – ասաց նախարարը:
Լուսինե Աստոյան