Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը վերսկսել է ծննդյան և մահվան վկայականների տրամադրումը: Այս մասին հաղորդում են Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Համընդհանուր կարանտինի պայմաններում գործակալությունն սկսել է հեռակա կարգով որոշ ծառայություններ տրամադրել: Առանց տանից դուրս գալու, այժմ հնարավոր է գրանցել նորածնին կամ մահվան փաստը:
Դա անելու համար կարող եք դիմում թողնել sda.gov.ge գործակալության կայքում կամ my.gov.ge ինտերնետային պորտալի միջոցով: Դրանից հետո դիմորդը պետք է կապ հաստատի գործակալության հետ Skype-ի միջոցով (գործակալության էլեկտրոնային մուտքանունը՝ sda.gov.ge):
Դիմումի գրանցումը կկատարվի տեսազանգով զրույցի ընթացքում: Դիմորդը վերը նշված երկու կայքերի օգնությամբ կկարողանա ստանալ փաստաթղթի էլեկտրոնային պատճենը: Անհրաժեշտության դեպքում փաստաթղթի բնօրինակը կուղարկվի քաղաքացուն փոստով:
Ապրիլի 9-ից Քաղաքացիական ծառայությունների զարգացման գործակալությունը վերսկսել է նաև էլեկտրոնային անձը հաստատող վկայականների և կենսաչափական անձնագրերի տրամադրումը: Այս փաստաթղթերը փոխելու համար քաղաքացիները պետք է դիմում թողնեն վերոնշյալ երկու կայքերում: 10 աշխատանքային օր հետո վկայականները կամ անձնագրերը կուղարկվեն փոստի միջոցով: