Ավարտական քննություններին՝ թեստավորումից հավաքած միավորների մասին տեղեկությունն աշակերտին այլևս հասանելի չի լինի: Նա միայն կիմանա հաղթահարել է բարիերը, թե ոչ:

Վրաստանում դպրոցական վկայական ստանալու համար աշակերտները պետք է հանձնեն քննություններ հետևյալ առարկաներից՝ վրաց լեզու և գրականություն, աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա: Դպրոցական ավարտական քննությունները անցկացվում են CAT- ի հիման վրա (համակարգչային հարմարեցված թեստավորում): Թեստն ավարտելու վերջում համակարգչի էկրանին հայտնվում է, թե քանի միավոր է հավաքել աշակերտը: Այժմ այս տեղեկատվությունը հասանելի չի լինի դպրոցականների համար:

Միմինոշվիլին բացատրեց, որ յուրաքանչյուր քննություն ավարտելուց հետո համակարգչի էկրանին աշակերտները կտեսնեն, արդյոք կարողացել են հաղթահարել նվազագույն բարիերը, թե ոչ:
«Այս կարևոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի այս տարի: Մենք շատ ուրախ ենք, որ մեր կարծիքները հաշվի են առնվել Կրթության և գիտության նախարարությունում: Այն դեպքում, երբ աշակերտը կավարտի կոնկրետ առարկայի թեստը, նա էկրանին կտեսնի հաղթահարվել է բարիերը թե ոչ: Նրա գնահատականները չեն գրվի », – հաղորդեց Վրաստանի քննությունների և գնահատումների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին:

Նա նշեց, որ համակարգչի վրա հարմարեցված թեստավորման համակարգը ծառայում է հենց նրան, որպեսզի «առավելագույնս ճիշտ որոշի կոնկրետ աշակերտի հնարավորության սահմանը»:

«Եթե աշակերտը չկարողանա հաղթահարել նվազագույն սահմանը, դա նշանակում է, որ նա կոնկրետ առարկայի մեջ նույնիսկ չունի նվազագույն ունակություն: Բնականաբար, սա ցույց է տալիս, որ այդ աշակերտն արժանի չէ վկայական ստանալու », – եզրակացրեց Միմինոշվիլին:

Գնահատման և թեստավորման կենտրոնը իր էջում կներկայացնի թեստերի օրինակներ, որոնցով աշակերտները կարող են պարապել քննությունները հանձնել համար: Նրանք քննությունը հանձնելու համար, յուրաքանչյուր առարկայից, պետք է պատասխանեն 15 պարզ հարցերի: Այս տարի քննությունները կանցկացվեն երկու փուլով: 11-րդ դասարանի աշակերտները կհանձնեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ու աշխարհագրություն: Իսկ մյուս՝ մաթեմատիկա, վրաց լեզու, օտար լեզու և պատմություն առարկաները կհանձնեն 12-րդ դասարանում: Հայկական և Ադրբեջանական դպրոցների աշակերտները քննություններ կհանձնեն իրենց մայրենի լեզվով:

2017 թ.-ին ամբողջ երկրում ավելի քան 40.000 աշակերտ հանձնել է ավարտական քննությունները: Նրանցից մոտավորապես 11 հազար աշակերտ չեն հանձնել թեստավորումը: